Ալիևին թվում է՝ ինքը կարող է բոլորին «գցել», բայց փորձված աղվեսը երկու ոտքով է ընկնում թակարդը

հեղ․ RCSP

Առաջին լրատվականի «Կիրակնօրյա» թողարկման եթերում ԱՔՀԿ նախագահն անդրադարձել է հայ-ադրբեջանական գործընթացին և խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտներին՝ ընդգծելով ադրբեջանական կողմի արհեստածին պահանջները։ 

Քաղաքագետը կարևորել է Հայաստանում ԵՄ առաքելության ընդլայնումը՝ շարունակելու նաև այլ ենթակառուցվածքների հետ համագործակցությունը, ինչպիսին ՀՀ ուժային կառույցներում բարեփոխումներին նրանց ներգրավվածությունն է։

 Սակայն անդրադառնալով դեպի ԵՄ Հայաստանի քաղաքականությանը՝ Քոչինյանը կարևորել է առաջին հերթին տարածաշրջանում հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը, որը առաջնային է նաև Հայաստանի երկարաժամկետ կայունության ապահովման համատեքստում։

Ընթերցեք նաև