ԱՔՀԿ ասոցացված փորձագետ Նարեկ Մինասյանը Factor TV-ին տված հարցազրույցում վերլուծել է Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցի հիմնական շեշտադրումները: Մինասյանի գնահատմամբ՝ Ալիևը պատրաստվում է տարածաշրջան Ռուսաստանի «վերադարձին»՝ փորձելով դիրքավորվել որպես Մոսկվայի գլխավոր դաշնակից, իսկ Հայաստանին ներկայացնելով որպես Արևմուտքի հովանավորյալ:
Մինասյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ադրբեջանական կողմը, մեծ աղմուկ բարձրացնելով տարբեր երկրների հետ Հայաստանի ռազմական գործակցության մասին, իրականում փորձում է շեղել ուշադրությունը իր ռազմականացման գործընթացից, որը շարունակվում է մեծ տեմպերով: 2025 թվականին Ադրբեջանի ռազմական բյուջեն լինելու է ռեկորդային՝ ավելի քան 5 մլրդ դոլար, ինչը մոտ 3 անգամ ավելի է հայկական կողմի՝ հաջորդ տարվա համար նախատեսված ռազմական ծախսերից: