Դեկտեմբերի 25-ին Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի, ԱԺ պատգամավորների, քաղաքական տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների և ոլորտի փորձագետների մասնակցությամբ:
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետություն — Թուրքիա բանակցային գործընթացին, տարածաշրջանային և Հայաստանին առնչվող հիմնահարցերին, աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին: