Պաշտոնական Բաքվից և Երևանից հնչող ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գաղափարն Արեգ Քոչինյանը տրամաբանական է համարում՝ ընդգծելով կառույցի անարդյունավետ գործունեության արդյունքները: «Երկրորդ արցախյան պատերազմի փաստը Մինսկի խմբի տապալման ամենամեծ ցուցիչն է»:
Քաղաքագետի պնդմամբ Հայաստանը դրան զուգահեռ պետք է բարձրացնի նաև նոյեմբերի 9-ի հայտարարության չեղարկման հարցը, որն ինչպես ՄԽ լուծարման դեպքում՝ արդարացված է։