ԱՔՀԿ ղեկավար Արեգ Քոչինյանը իր վերջին մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է պաշտոնական Բաքվից հնչող կոշտ հայտարարություններին, որոնք Հայաստանը թիրախավորում են իբրև ֆաշիստական պետություն և ընդգծում ռազմական էսկալացիայի հնարավորությունները։
«Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերություններում պատրաստվել է և շարունակում է պատրաստվել միաժամանակ երեք սցենարների՝ և՛ խաղաղության, և՛ պատերազմի, և՛՝ ո՛չ խաղաղության, ո՛չ պատերազմի, այսինքն` այս պարադոքսալ իրավիճակը, որ հիմա ունենք ։ Սակայն այժմ աշխարհաքաղաքական իրողությունները Ադրբեջանի համար դարձել են նպաստավոր, որից վերջինս հնարավորություններ է ստեղծում։ Նախադեպ է դարձել, որ ուժեղ պետությունը կարող է հարձակվել հարևանի վրա, կտորներ պոկել ու մարսել»։
Այն հարցին, թե ինչ գործողությունների կհանգեցնի Ադրբեջանի կոշտ դիրքորոշումները, Քոչինյանը պնդում է․«Ռազմական գործողությունների հավանականությունը բավականին մեծ է առնվազն մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը, որը կլինի լուրջ դեէսկալացիա․․․»։
Լրատվականների անդրադարձը թեմային՝
«Ալիևի ագրեսիվ հռետորաբանությունը. ի՞նչ է սպասվում Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին». ՈՒՂԻՂ