Քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպությունների հայտարարությունը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին

հեղ․ RCSP

20 հունվարի, 2025

Քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպությունների անունից ողջունում ենք Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության ստորագրումը։

Այս գործընկերությունը բացում է նոր հնարավորություններ ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար՝  նպաստելով տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղ և արժանապատիվ համակեցությանը, տնտեսական համագործակցությանը։ Կողմերն ընդգծում են նաև ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության արժեքները, որոնց ամրապնդումը հաստատապես կնպաստի Հայաստանի զարգացմանը, ինքնիշխանությանը և անվտանգությանը։

Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը լիարժեքորեն օգտվել այս գործընկերության հնարավորություններից՝ բազմապատկելով ժողովրդավարության ամրապնդման ջանքերը և ապահովելով ներառականություն, թափանցիկություն և մասնակցայնություն։

Մնալով անշեղ և հանձնառու գործընկեր այս գործընթացում՝ վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը համագործակցելու Հայաստանի կառավարության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և այլ գործընկեր կառույցների հետ՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության նպատակներն իրագործելու համար։

Ստորագրյալ կազմակերպություններ

Գործընկերություն հանուն բաց հասարակության հարթակ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Իրազեկ քաղաքացիների միավորում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Հանրային լրագրության ակումբ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037