Դիլեմա 79. Իրական Հայաստան․ մաս 1-ին

հեղ․ RCSP

Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» հաղորդաշարի հերթական թողարկմանը ՀՀ ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանը, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, փիլիսոփայության դոկտոր Աշոտ Ոսկանյանը և Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը վերլուծում են «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը թեման։

🔹Ի՞նչ է իրենից ներկայացնում Իրական Հայաստանի գաղափարախոսությունը,

🔹Ո՞րն է «Իրական Հայաստանի» հակադիր բևեռը կամ այսպես ասած` «Ոչ իրական Հայաստանը», որին հակադրվում է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը,

🔹Իրական Հայաստանի և պատմական Հայաստանի հակադրությունը պատմական համատեքստում,

🔹Արդյո՞ք «Երրորդ ուժի բացառման սկզբունքին» չհետևելը շեղում էր Անկախ պետականություն կառուցելու ճանապարհից,

🔹Ինչո՞ւ և ինչպե՞ս Հայաստանի հանրապետությունն անկախացավ որպես «Սիամական երկվորյակ» կամ «Կովկասի սապատավոր», և արդյո՞ք Հայաստանի այդ կարգավիճակն անխուսափելի էր,

🔹Ի՞նչ կոմպրոմիսների արդյունքում են գրվել ՀՀ հիմնադիր փաստաթղթերը,

🔹Ի՞նչ հանգամանքներում ՀՀ անկախության հռչակագրում տեղ գտավ հայոց ցեղասպանության թեման,

🔹Ինչպե՞ս հասկանալ «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» կետը,

🔹Ի՞նչ է նշանակում «Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես էլ ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ» թեզը

Ընթերցեք նաև