Դիլեմա 82. Ընտրությունները Գյումրիում

հեղ․ RCSP

Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» հաղորդաշարի հերթական թողարկմանը «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը, «Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչ, քաղաքագետ Տիգրան Մուղնեցյանը և Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը քննարկում են Գյումրիում վերջերս տեղի ունեցած ընտրությունները։

🔹Ի՞նչ առանձնահատկություններով և խնդիրներով ընթացան ընտրությունները Գյումրիում,

🔹Ընտրողի կամքի վրա ազդելու ի՞նչ մեթոդներ են կիրառվել նախքան ընտրությունները,

🔹Ի՞նչ ձեռքբերումներ կային այս ընտրություններում,

🔹Ինչո՞վ էին այս ընտրություններն աննախադեպ,

🔹Հետընտրական ինչպիսի՞ զարգացումներ կարելի է սպասել ստեղծված իրավիճակում,

🔹Վարդան Ղուկասյան-Մարտուն Գրիգորյան կոնֆլիկտի մասին՝ հակիրճ,

🔹Ըստ ՏԻՄ օրենսգրքի՝ ինչպե՞ս է ընտրվելու քաղաքապետը։

Ընթերցեք նաև