Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» հաղորդաշարի հերթական թողարկմանը Քաղաքակրթական և մշակութային կենտրոնի հետազոտող, իրանագետ Աննա Գևորգյանը, միջազգայնագետ Ալեն Շադունցը և Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը քննարկում են Իրանի շուրջ զարգացումները։
🔹ԱՄՆ-Իսրայել-Իրան հարաբերությունների ներկայիս փուլը,
🔹Իրանի անվստահությունը Թրամփի ադմինիստրացիայի հանդեպ,
🔹Ռազմական ի՞նչ նպատակներ ունի Իսրայելն Իրանի նկատմամբ,
🔹Իրան-ԱՄՆ բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ,
🔹Արդյո՞ք Իրանն իսկապես ուզում է միջուկային զենք ունենալ,
🔹Ինչո՞ւ է Իրանը միջուկային զենք ստեղծելու ճանապարհին զգուշանում նաեւ արաբական մի շարք երկրներից, Իրանի գաղտնի միջուկային օբյեկտները
🔹Հնարավոր էսկալացիան արդյո՞ք կարող է Իրանում ռեժիմի փոփոխության պատճառ դառնալ,
🔹Ինչո՞ւ է Իրանը շահագրգռված իսրայելապաղեստինյան կոնֆլիկտով,
🔹Իրանի թեոկրատական լինելը ի՞նչ երանգներ է հաղորդում իսրայելապաղեստինյան կոնֆլիկտում Իրանի շահագրգռված լինելուն,
🔹Խաղաղության ինչպիսի՞ պայմանագիրը շահավետ կլինի Իրանի համար,
🔹Ինչպե՞ս պետք է դիրքավորվի Հայաստանն այս իրավիճակում։