Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնը ապրիլի 23-ին հյուրընկալել էր Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներին։
Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են միջազգային վերջին զարգացումներին, ինչպես նաև Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։
Հանդիպումն իրականցվում է «Կառուցելով ավելի դիմադրունակ ժողովրդավարություն» ծրագրի շրջանակներում։