Ապրիլի 23-ին Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնը հյուրընկալել էր Բրյուսովի և Գլաձորի համալսարանների մի խումբ ուսանողների։
Հանդիպման ընթացքում ԱՔՀԿ փորձագետները պատասխանել են ուսանողների՝ Հայաստանի արտաքին քաղաքական դիվերսիֆիկացման, տարածաշրջանային զարգացումների և Հայաստանի առջև կանգնած մարտահրավերների վերաբերյալ հարցերին։