ԱՔՀԿ ասոցացված փորձագետ Նարեկ Մինասյանը Հանրային ռադիոյի «Առանց տողատակի» հաղորդման շրջանակում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին, խաղաղության պայմանագրի ստորագրման ձգձգման Բաքվի մարտավարությանը, ինչպես նաև հայկական կողմի առաջնահերթություններին։
Մինասյանի խոսքով՝ ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում ադրբեջանական կողմը չի ցանկանում հրաժարվել Հայաստանի վրա ուժային ճնշում գործադրելու գործիքակազմից։