Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» հաղորդաշարի հերթական թողարկմանը «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի նախագահ Դավիթ Պետրոսյանը, մեդիափորձագետ Արթուր Պապյանը և Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը քննարկում են տեղեկատվական անվտանգության հետ կապված մարտահրավերները Հայաստանում։
🔹Որո՞նք են մեզ սպառնացող հիմնական խնդիրները թվային միջավայրում,
🔹Ի՞նչ վտանգներ են ներկայացնում ֆիշինգային կազմակերպություններն ու ֆինանսական սկամները,
🔹Ինչու՞ ենք մենք դառնում ֆինանսական խարդախությունների թիրախ,
🔹Ի՞նչ կարևորություն ունի անձնական տվյալների պաշտպանությունը մեր օրերում,
🔹Ինչպե՞ս կարող ենք կանխարգելել ֆիշինգային հանցագործությունները,
🔹Ի՞նչ անելիք ունի պետությունն այս խնդիրների կանխարգելման ու վերահսկման հարցում,
🔹Բանկային շարժի հասանելիության օրենքը,
🔹Ինչպե՞ս է ինֆորմացիան վերածվում «ուտելիքի»՝ սպառվող ու գործածվող ռեսուրսի։
🔹Ինչպիսի՞ վտանգներ են առաջացնում դիփֆեյքերը և կեղծ ձայնով հեռախոսազանգերը,
🔹Որքա՞ն անվտանգ է մեր տեղեկատվական միջավայրը՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: