Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնը հյուրընկալել է Երևանի «Գլաձոր» համալսարանի Միջազգային հարաբերությունների ամբիոնի մի խումբ ուսանողների։
Այցի ընթացքում նրանք ծանոթացել են կենտրոնի գործունեությանը և իրականացրած աշխատանքներին։
Քննարկումն ուղեկցվել է ակտիվ հարցուպատասխանով՝ ներառելով նաև արտաքին և ներքին քաղաքական գործընթացներին վերաբերող թեմաներ։