ԱՔՀ կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը և ադրբեջանցի քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը, Երևանի և Բաքվի մամուլի ակումբների նախաձեռնությամբ, մասնակցել են ամենշաբաթյա քննարկմանը։
Նրանք քննարկել են վերջին ժամանակաշրջանում քաղաքական դաշտում տեղի ունեցած իրադարձությունները՝ մասնավորապես անդրադառնալով Տեղ գյուղում մոլորված երկու հայ դեռահասների միջադեպին, Կուրբան Բայրամի կապակցությամբ ՀՀ վարչապետի հղած շնորհավորանքին, մեկնաբանել են Վալենտինա Մատվիենկոյի Հայաստան կատարած այցը, ինչպես նաև ընգծել հայ-ադրբեջանական երկխոսության շարունակման կարևորությունը։