«Բուն զրույց․ Արտաքին քաղաքականություն» հաղորդաշարի շրջանակներում Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը վերլուծել է Հայաստանի՝ Ռուսաստանից ունեցած լոգիստիկ և ենթակառուցվածքային կախվածությունները, ԱՄՆ-ի՝ մեր տարածաշրջանով հետաքրքրվածության ուղղությունները:
Քննարկվել է նաև խաղաղության պայմանագրի շուրջ ադրբեջանական և ամերիկյան դիրքորոշումներն ու հասարակական ընկալումները, անդրադարձ կատարվել «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական ֆորումի նշանակությանը։