Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» հաղորդաշարի հերթական թողարկմանը Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի Հարավային Կովկասկի հարցերով գլխավոր փորձագետ Վոյզեխ Վոյտասևիչը և Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը քննարկում են Հայաստան-Լեհաստան-ԵՄ հարաբերությունները։
🔹Որո՞նք են Լեհաստանի քաղաքական առաջնահերթությունները,
🔹Ինչպիսի՞ն է ծայրահեղ աջ քաղաքական ուժերի դիրքը և ազդեցությունը Եվրոպայում։
🔹Ինչպե՞ս է դրսևորվում ռուսական ազդեցությունը Եվրոպայում։
🔹Ի՞նչ կարևոր քայլեր են նպաստել Լեհաստանի՝ ԵՄ-ին անդամակցելուն։
🔹Ի՞նչ հետաքրքրություններ ունի Լեհաստանը Հարավային Կովկասում։
🔹Ինչպե՞ս է Լեհաստանը մասնակցում ԵՄ ընդլայնման քաղաքականությանը, և ինչ դիրքորոշում ունի այս հարցում։
🔹Ի՞նչ է բնորոշում Հայաստան-Լեհաստան ներկայիս երկկողմ հարաբերություններին։
🔹 Ինչպիսի՞նն է Լեհաստանում ընկալումը Հայաստանի նկատմամբ։