Հանրային ռադիոյի «Առանց տողատակի» հաղորդման շրջանակում Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ասոցացված փորձագետ Նարեկ Մինասյանն անդրադարձել է Աբու Դաբիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը, ինչպես նաև տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարներին։
Մինասյանի դիտարկմամբ՝ հաղորդակցությունների վերաբերյալ թուրքական պաշտոնական խոսույթում նկատվում են որոշակի փոփոխություններ։