Հայաստանում քաղաքական արժեքները․ ապացույցներ կովկասյան բարոմետրից և համաշխարհային արժեքների հարցումից (World value survey)

հեղ․ RCSP

(ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ)

Ներածություն.

Այս աշխատանքում կշարունակենք քննարկել Հայաստանում քաղաքական արժեքների ընդհանուր պատկերը և վերջին տարիների զարգացումները։ Թեմային նախորդող հոդվածում[i] ներկայացվել էր քաղաքական արժեքները իրողությունն ու կարևորությունը, ինչպես նաև հայաստանյան հասարակության արժեքային պատկերն ըստ համաշխարհային արժեքների հարցման[ii] (հետայսու՝ ՀԱՀ)։ Աշխատանքի այս մասոում առավել մասնավոր անդրադարձ կկատարվի ՀԱՀ-ի և հատկապես 2024 թվականի կովկասյան բարոմետրի[iii] հարցման արդյունքներին։

            Մինչ երկու հարցումների արդյունքններին մանրամասն անդրադառնալը կարևոր է երկու ուշագրավ ուսումնասիրություններին անդրադառնալ, որոնք հիմնվում են ՀԱՀ տվյալների վրա։ Մասնավորապես ՀՌԿԿ հետազոտությունը[iv] կենտրոնանում է երջանկության անձնական ընկալման (subjective well-being) նկատմամբ անվտանգության և ապահովության դերի ազդեցության վրա։ Ըստ 2022 թվականին կատարված հետազոտության արդյունքների հայ հասարակության հինգ ընկալումներից՝ համայքային կապերի, հավաքական անվտանգության, անձնական անվտանգության, ֆինանսական վիճակի և ապագայի անհանգստությունների վերաբերյալմիայն երկուսը՝ համայնքային կապերը և ֆինանսական վիճակն են, որ ազդեցություն ունեն (դրականորեն) երջանկության անձնական ընկալման վրա։ Կարևոր է ընդգծել նաև, որ տարօրինակորեն, Հայաստանում մարդկանց երջանկության անձնական ընկալման վրա հավաքական անվտանգության հարցերն ազդեցություն չեն ունեցել։ Այլ կերպ վերաձևակերպելով, 2021 թվականի դրությամբ Հայաստանում մարդկանց երջանիկ կամ դժբախտ լինելը կապված է նրանց անվտանգային հարցերի ընկալումների, պատերազմի սպառնալիքի և հավանականության հետ, ինչը ընթերցողին արդարացիորեն կարող է հակաինտուիտիվ թվալ։

            Մեկ այլ հետաքրքրական քանակական հետազոտություն[v] հիմնվելով ՀԱՀ տվայլների վրա հստակորեն ըդնգծում է, որ Հայաստանում առկա է սերնդային` խորհրդային և հետխորհրդային տարբերություն երջանկության անձնական ընկալումներում։ Այս ուսումնասիրությունը ևս վերահաստատում է երջանկության անձնական ընկալումների դրական կախվածությունը ֆինանսական կարգավիճակից։ Այն նաև ընդգծում է սերունդների արժեքային փոփոխությունները։ Մասնավորապես խորհրդային սերնդի առավել համայնքային, ընտանեկան կապերի առաջնահերթություն տալը, եկամտի մասով գենդերային ավանդական դերերի կարևորությունը (տղամարդիկ կանանցից շատ պետք է վաստակեն)։ Միևնույն ժամանակ, հետխորհդային, երիտասարդ սերնդի տղամարդկանց մոտ  երջանկության անձնական ընկալումը զգալի ցածր է։ Վերջինս սոցիալական, տնտեսական և այս աշխատանքի կոնտեքստում կարևոր, քաղաքական վարքի տեսանկյունից նշանակալից է, քանզի այդ ընկալման ցածր լինելը տարբեր երևույթների, անկայունությունների, զարգացման խոչընդոտների հիմքում կարող է լինել։

            Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ ժողովրդավարական ռեժիմներում մարդկանց երջանկության անձնական ընկալման միջին ցուցանիշն ավելի բարձր է։[vi] Բարձր երջանկության անձնական ընկալումը փոխկապակցված է  իշխանությունների նկատմամբ վստահության և լեգիտիմության հետ։ Դրանից ելնելով որոշ ավտորիտար ռեժիմներ տնտեսական զարգացման և բարեկեցության ապահովման միջոցով փորձում են սեփական լեգիտիմությունը բարձր պահել։ Քաղաքական մասնակցության իմաստով երջանկության ընկալման բարձր ցուցանիշը ենթադրում է քաղաքացիական, իրավական մեխանիզմներով հանրային մասնակցություն, մինչդեռ ցածր ցուցանիշը այդ մասնկացությունը տեղափոխում է ցույցերի, ծայրահեղ այլ դրսևորումների դաշտ՝ «երջանիկ քաղաքացիները հակված են ինստիտուցիոնալ մասնակցության, զայրացածները՝ ցույցերի»[vii]։

            Որոշ առանցքային սոցիալական երևույթների մասին

            Շարունակելով երջանկության թեման, ըստ ԿԲ-ի Հայաստանում հարցվածների 38%-ը չափազանց/լիովին երջանիկ է; կին/տղամարդ տարբերությունը +4% է՝ կանայք ավելի երջանիկ են։ Հետաքրքրական և միևնույն ժամանակ հակաինտուիտիվ է նաև, որ 2019 ԿԲ տվյալների համեմատ ներկայումս հայաստանցիների չափազանց/լիովին երջանիկներն ավելի շատ են՝ 2019 թվականի 34% համեմատ, իսկ միջսեռային տարբերություն գրեթե չկա։ Սակայն պետք է նշել, որ 2019-ին իրենց երջանկության զգացողությունը 4 և 5 (5 բալից) գնահատածները 67%-ն են, իսկ արդեն 2024-ին 63%: Սա վկայում է, որ գոնե երջանկության հարցում հասարակությունում տրամադրությունները ծայրահեղացման դինամիկա ունեն։

            Մեկ այլ առանցքային սոցիալական երևույթի՝ վստահության մասին հետևյալ պատկերն է։ Հարցին, թե որքանով է բնորոշում «Կան շատ մարդիկ, որոնց կարող եմ վստահել» ձևակերպումը 2024-ի հարցվածներից 42% նկարագրում է, 30%` քիչ թե շատ, 26%`չի նկարագրում։ 2021 թվականին այս հարցում հայաստանցիների մոտ հետևյալ պատկերն էր՝ 48% նկարագրում է, 32%` քիչ թե շատ, 19%`չի նկարագրում: Վստահելի մարդկանց փոքր շրջանակը բնորոշ է ավելի երիտասարդներին՝ մինչև 55 տարեկաններին, հատկանշական է, որ 2021 թվականի հարցվածների շրջանում վստահության շրջանակի մասով տարիքային համասեռություն էր և չկար սերնդային զգալի տարբերություն, ներկայումս մինչև 55 տարեկանների մոտ «նկարագրում է» պատասխանել են շուրջ 37%-ը։ Ստորև ներկայացված են 2021 և 2024 թվականների հարցումների համեմատականը, ինչպես նաև 2024 թվականի սերնդային համեմատականը՝ երկու գծապատկերների միջոցով։

Այս երևույթի չափման մեջ էլ կարող ենք բևեռացման որոշակի դինամիկայի մասին խոսել։ ՀԱՀ-ի հարցման մեջ հանրությունում վստահության չափման մի քանի հարցեր կան։ Այն հարցին, թե արդյոք մարդկանց մեծամասնությունը վստահելի է թե պետք է զգուշավոր լինել նրանց նկատմամբ, հարցվածների 91%-ից ավելին գտնում է, որ մարդկանց մեծամասնության նկատմամբ պետք է զգուշավոր լինել։ Ընտանիք, հարևանություն, անձամբ ծանոթ մարդկանց, առաջին անգամ հանդիպած մարդկանց, այլ կրոնի մարդկանց, այլ ազգության մարդկանց կատեգորինաների շարքից հարցվածները օրինաչափորեն ամենից վստահելի համարում են ընտանիքը։ Հասարակությունում անձամբ ծանոթ մարդիկ ավելի վստահելի են հարևանությունից։ Վերոնշյալ շարքից ամենից քիչ վստահելի են առաջին անգամ հանդիպած մարդիկ, որոնց հաջորդում է այլ կրոնի մարդկանց կատեգորիան։ ԲԿ նմանատիպ հարցին՝ մարդկանց մեծամասնությունը արժանի է վստահության՝ ավելորդ զգուշությունը երբեք չի խանգարի (1) գնահատականից։ մեծամասնությունը արժանի է վստահության գնահատականին (5) ամենատարածված պատասխանը՝ ավելորդ զգուշությունը երբեք չի խանգարի (37%): Հետո՝ տարածված է 3 գնահատականը՝ պատասխանածների 27%, իսկ մեծամասնությունը արժանի է վստահության կարծիքը նշել են 12%-ը։ 2021 թվականի ԿԲ տվյալների նկատմամբ նույն չափմամբ վստահության մակարդակը որոշակիորեն ավելացել է։

Առհասարակ վստահության համալիր կոնցեպտը սոցիալական ներդաշնական գործունեության, տնտեսական զարգացման համար առանցքային է[viii]։ Երջանության ընկալման ցածր ցուցանիշը, դրան փոխկապակցված վստահության ցածր մակարդակը հնարավորություն է տալիս քաղաքականությունում հայտնվել պոպուլիստ առաջնորդներին, ծայրահեղական գաղափարներին (օր․՝ Թրամփի առաջին ընտրվելը, Բրեքսիթը)[ix]։

Հայաստանում քաղաքական դաշտում իրականացվող բացասական՝ մասնավորապես դաշինքների ձևավորման հարցում փոխվստահության ձևավորումը կանխող քայլերի մասին առանձին անդրադարձ ենք կատարել[x]:

Որոշ առանցքային քաղաքական երևույթների մասին

             Նախևառաջ հետաքրքրական է դիտարկել Հայաստանի քաղաքականության նկատմամբ հետաքրքրության չափումը։ Հատկանշական է, որ այն էական փոփոխությունների չի ենթարկվել 2021 թվականի նկատմամբ, հետարքրրվածները կամզում են 63%, չհետարքրվածները 37%: Ըստ էության այս չափումը կարող է նաև ուղենշային լինել համապետական ընտրությունների մասնակցության թիվը հասկանալու համար։ Ուշագրավորեն, հարցին եթե հաջորդ կիրակի տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ կմասնակցեք թե՞ ոչ, դրական է պատասխանել շուրջ 60%-ը։ Վերջին պատասխաններում ևս առկա է միջսերնդային տարբերություն՝ ավելի ավագ սերնդի ներկայացուցիչները ավելի հակված են մասնակցության։

Հայաստանի առջև ծառացած ամենակարևոր խնդիրը հարցին 42%-ի տվել է երկրում խաղության պակասը պատասխանը, հետո՝ չլուծված տարածքային կոնֆլիկտները (9%): Իսկ այ, Հայաստանի առջև ծառացած ամենակարևոր խնդիրը հարցին պատասխանները ավելի սփռված են՝ աղքատություն (10%), չլուծված տարածքային կոնֆլիկտները (9%), գործազրկություն (9%), երկրում խաղության պակասը (8%): 2021-ի համեմատ առաջնահերթություններում էական փոփոխություններ չկան, մինչդեռ 2019-ին առաջնահերթությունները առավել սոցիալական խնդիրներին էին վերաբերվում։ 2021 թվականի համեմատ աննշան փոփոխություն կա հասարակական կարծիքի ներքին քաղաքականության ճիշտ/սխալ զարգացման ուղղությամբ։ Մեծամասամբ գտնում են, որ սխալ զարգացման ուղղություն է՝ 39%, ճիշտ` 22%, չի փոխվում` 26%: Վերջինիս վերաբերյալ ևս առկա է որոշակի միջսերնդային տարբերություն՝ երիտասարդները առավել հակված են, որ ոչինչ չի փոխվում, իսկ ավագ սերունդ ավելի լավատես է։

Խոսելով քաղաքական երևույթների նկատմամբ հանրային ընկալումների մասին, կարևոր է անդրադառնալ իշխանության երեք ճյուղերի, ինչպես նաև կուսակցությունների նկատմամբ վստահության աստիճանի մասին։ Ազգային Ժողովին չեն վստահում 62%, նույնանման պատկեր է կուսակցությունների նկատմամբ՝ բոլորովին չեն վստահում 66%-ը, կառավարությանը/վարչապետին չեն վստահում 53%-ը, իսկ դատական համակարգին 52%-ը։ Չնայած բարձ անվստահության մակարդակին հարկավոր է երկու դիտարկում կատարել։ Շուրջ 10%-ով 2021-ի նկատմամբ անվստահության մակարդակը նվազել է։ Եվ գրականության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ընկալումներում բազմասեռ կոլեկտիվի (ԱԺ, կուսակցություններ) մարդիկ հակված են բացասական վերաբերմունքը ինչ-որ տարրի նկատմամբ պրոյեկտել ամբողջ խմբի վրա։ Այլ կերպ ասած, եթե մի կամ մի քանի կուսակցության հարցվողը չի վստահում, մեծ հավանականությամբ կպատասխանի, որ կուսակցություններին ընդհանուր առմամբ չի վստահում։

Եզրակացություն

Փորձելով ամփոփել վերոգրյալը պետք է ընդգծել մի քանի կարևոր միտք։ Հայաստանյան հասարակությունում առկա է որոշակի միջսերնդային սոցիալ-քաղաքական ընկալումների տարբերություն, որոնք ազդեցություն ունեն վարքի վրա։ Առկա է բավական վստահության բավական ցածր մակարդակ, ընդ որում այն վերաբերվում է թե միջանձնային, թե ինստիտուտների նկատմամբ վստահությանը։ Վստահության նման մակարդակում գտնվելը Հայաստանի պես միաէթնիկ, միակրոն և փոքր հանրության համար, պետք է տեղիք տա խորհրդածության և գործողությունների։ Հատկապես երիտասարդության շրջանում վստահության ցածր մակարդակը հանրային ինստիտուտների և ժողովրդավարական գործընթացների նկատմամբ, մեկտեղված երիտասարդ տղամարդկանց երջանկության ընկալման նշանակալի ցածր մակարդակով էական ռիսկեր է ստեղծում ծայրահեղական տրամադրությունների և ցնցումների հաար։ Վերջինս Հայաստանում երիտասարդ ժողովրդավարական ինստիտուտների համար զգալի սպառնալիք է, զուգահեռաբար Հայաստանում առկա որոշակի հարցերում բևեռացման համատեքստում։

 Հայաստանում  կարևոր է մնում անվտանգային խնդիրները և առկա է հանրային պահանջարկ դրանց լուծումների։ Որոշ հարցերում ժամանակային վերլուծությունը ցույց է տալիս, որ առկա է կարծիքների բևեռացում, որոշ հարցերում մեղմացում։ Ինչպես նաև դրական դինամիկա կա իշխանության ճյուղերի նկատմամբ վստահության բարձրացման մասով համեմատ 2021 թվականի (հարցումներն անցկացվել են 2021 թվականի խորհրդարանական ընտրություններից հետոՏիգրանՄուղնեցյան


[i] https://rcsp.am/entry/7842/hayastanum-qaxaqakan-arzheqnery-apacuycner-kovkasyan-barometric-yev-hamashxarhayin-arzheqneri-harcumic/

[ii] https://www.worldvaluessurvey.org/WVSDocumentationWV7.jsp

[iii] https://caucasusbarometer.org/am/cb2024am/codebook/

[iv] https://www.crrc.am/wp-content/uploads/2022/06/The-Role-of-Safety-and-Security-on-the-Subjective-Wellbeing-of-Armenians_Evidence-from-WVS-Data.pdf

[v] https://www.ysu.am/sites/default/files/inline-files/YSU_FEM_Economic%20Conference_Scientific%20Programme%20%28updated%20on%2026.09.2024%29.pdf

[vi] Veenhoven, R. (2000). Freedom and happiness: A comparative study in forty-four nations in the early 1990s. Culture and subjective well-being257, 288.

[vii] Dalton, R. J. (2018). Citizen politics: Public opinion and political parties in advanced industrial democracies. Cq Press.

[viii] Аузан, А. А. (2025). КУЛЬТУРНЫЕ КОДЫ ЭКОНОМИКИ НА МАКРОИ МИКРОУРОВНЯХ. Вестник Московского университета. Серия 6. Экономика, (1), 3-18.

[ix] Inglehart, R. F., & Norris, P. (2016). Trump, Brexit, and the rise of populism: Economic have-nots and cultural backlash.

[x] https://rcsp.am/entry/4697/2026-tvakani-xorhrdaranakan-yntrutyunnerin-yndaraj-xaghi-kanonneri-masin/#_edn2

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037