SMM մասնագետ

հեղ․ RCSP

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնին անհրաժեշտ է պատասխանատու և աշխատասեր SMM  մասնագետ, ով կհամալրի մեր թիմը և կապահովի կազմակերպության արդյունավետ ներկայությունը սոցիալական հարթակներում։ Աշխատանքային փորձը տվյալ ոլորտում պարտադիր է։

Աշխատանքի կազմակերպման ձևաչափը՝ ամբողջ դրույք, գրասենյակային:

Գործառույթները

  • Կենտրոնի սոցիալական ցանցերի (Facebook, Instagram, LinkedIn, Twitter և այլն) էջերի կառավարում,
  • Բովանդակության ստեղծում և պարբերական հրապարակում (տեքստային, վիդեո նյութեր),
  • Հետազոտությունների, հրապարակումների և միջոցառումների լուսաբանում օնլայն հարթակներում,
  • Հետևորդների հետ ակտիվ կապի ապահովում, հարցումների և մեկնաբանությունների արձագանքում և կառավարում,
  • Մոնիթորինգի և վերլուծության իրականացում՝ ներգրավվածության, հասանելիության և այլ կարևոր մեդիա ցուցանիշների վերաբերյալ, վերլուծություն և հաշվետվությունների պատրաստում,
  • Գովազդային արշավների իրականացում։

Պահանջվող հմտություններ

  • Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ SMM ոլորտում,
  • Բովանդակության մշակման գործիքների իմացություն (Canva, Photoshop, Premiere, Adobe Creative Suite, CapCut և այլն),
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
  • Ստեղծարար մոտեցում և թիմում աշխատելու ունակություն։
  • Կրթությունը միջազգային հարաբերությունների կամ քաղաքագիտության ոլորտում կհամարվի առավելություն։

Աշխատանքային գրաֆիկը – Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։30

Աշխատանքի վայր – ԱՔՀԿ գրասենյակ․ Ազատության 2Ա, 27Ա բնակարան

Մեկնարկային աշխատավարձը – 465․183 դրամ (Հարկերը ներառյալ)

Աշխատանքի մեկնարկը՝ սեպտեմբերից։

 Կենտրոնի աշխատակազմին որպես SMM մասնագետ անդամակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը:

Հարցազրույցի փուլ կհրավիրվեն միայն նախնական ընտրությունը (shortlist) անցած թեկնածուները։

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037