Եվրամիությունը և Միացյալ Նահանգները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված վերջին դրական քայլերը։
Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հատուկ ընդգծել է.
«Մենք նաև գովաբանում ենք … ինչպես նաև երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումը Երևանում»:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցով՝ Մագդալենա Գրոնոն, իր հերթին ընդգծել է, որ «շատ է ոգևորված Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության գործընթացում նկատվող վերջին դրական զարգացումներով մասնավորապես Երևանում նախատեսվող քաղաքացիական հասարակության քննարկումներով»։
Գրոնոն հավելել է, որ ԵՄ-ն ջերմորեն ողջունում է այս գործնական զարգացումները և պատրաստ է աջակցել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են վստահության ամրապնդմանը և տարածաշրջանային համագործակցության խորացմանը։
ԵՄ-ն և ԱՄՆ-ը վերահաստատում են իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու նման բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության, տնտեսական համագործակցության և տարածաշրջանային կայունության ապահովմանը։
272