Բաքվում բարձրացրած առաջին խնդիրը եղել է հայ ռազմագերիների վերադարձի հարցը։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է քաղաքագետ, Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Սամվել Մելիքսեթյանը։
Լևոն Սարդարյանն ու քաղաքագետը զրուցում են Բաքու կատարած այցի, հայ–ադրբեջանական կարգավորման գործընթացի, դրա ռիսկերի և հնարավորությունների մասին։ Մելիքսեթյանի խոսքով, Ադրբեջանը խնդիր է դրել գնալ հարաբերությունների կարգավորման, և իրենք էլ են սովորում ինչպես շփվել հայկական կողմի հետ։
16