Քոչարյանը քաղաքական փորձ չունի. Նա քաղաքական տեքստ և միտք տվող գործիչ չէ

հեղ․ RCSP

Ներքաղաքական ընթացիկ զարգացումների շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վերլուծաբան Արեգ Քոչինյանը նշեց, որ Քոչարյանը հայտարարել է ակտիվ քաղաքական դաշտ մտնելու մասին, և դա ժամանակի հարց է. «Ինչ վերաբերում է նրա «քաղաքական բրենդին», կարծում եմ՝ բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ լեգիտիմության և ընտրազանգված հավաքելու առումով Քոչարյանի հնարավորությունը զրոյական է, քանի որ նրա վարկանիշը մինուսային է, և նրա անունը միայն կարող է վնասել այն քաղաքական շրջանակներին, որոնց ինքը կարող է հարել:

Սակայն սա բնավ չի նշանակում, որ Քոչարյանը չի կարող կուլիսային խաղերի միջոցով ղեկավարել որևէ պսևդոընդդիմադիր խմբակ: Ըստ իս՝ պատահական զուգադիպություն չէ այն, որ Քոչարյանի խափանման միջոցի նախօրեին ձևավորվեց եռյակ դաշինքը՝ ԲՀԿ-ի ՀՅԴ-ի և Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք»-ի միջև»:

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037