«Դիլեմա» հաղորդաշար

հեղ․ RCSP

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնը և Բուն TV-ն համատեղ նախաձեռնությամբ մեկնարկել են «Դիլեմա» խորագիրը կրող հաղորդաշարը՝ նվիրված անվտանգության և ժողովրդավարության հիմնահարցերին։

Հաղորդաշարը առօրյա, այսրոպեական քննարկումներից անդին է և նշաձող է սահմանում քննարկելու երկարաժամկետ ու միջնաժամկետ խնդիրները։

Հաղորդաշարի յուրաքանչյուր փոդքասթ ներկայացնում է մեկ առանձին թեմա՝ սկսած միջազգային հարաբերություններից մինչև էկոլոգիական խնդիրներ, տնտեսություն և այլն։ 

Թեմաների շուրջ զրույց-քննարկմանը բացի կենտրոնի ղեկավարից մասնակցում են նաև ևս երկու մասնագետներ։

Հաղորդաշարը թողարկվում է Բուն TV-ի եթերում, կիրակի օրերին՝ ժամը 19։00-20։00-ին։

Ընթերցեք նաև