«Հայաստանի Հանրապետության հիմնական կախվածությունները Ռուսաստանի Դաշնությունից․ սպառնալիքներ և լուծումներ» խորագրով հետազոտական աշխատանք

հեղ․ RCSP

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Իրազեկ քաղաքացիների միավորման» հետ համատեղ իրականացրել է «Հայաստանի Հանրապետության հիմնական կախվածությունները Ռուսաստանի Դաշնությունից․ սպառնալիքներ և լուծումներ» խորագրով հետազոտական աշխատանք:

Հետազոտության համահեղինակներ՝ «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» ՀԿ նախագահ Արեգ Քոչինյանն ու փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը, իրենց աշխատանքում վերլուծել են Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքները։ Նրանք հատկապես ընդգծել են տնտեսական, պարենային, ենթակառուցվածքային, էներգետիկ, տեղեկատվական, ռազմաքաղաքական, ժողովրդագրական և այլ ոլորտներում առկա կախվածությունները, որոնք ներկայացված են աշխատանքում՝ առանձին բաժիններով։

2025 թվականի մայիսի 2-ին Երևանում կայացել է հետազոտական աշխատանքին նվիրված տպագիր աշխատության շնորհանդես, որի ընթացքում հետազոտության համահեղինակները ներկայացրել են իրենց հիմնական վերլուծությունները Հայաստանի Հանրապետության՝ Ռուսաստանի Դաշնությունից կախվածություններից խուսափելու ուղիների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացրել են առաջարկություններն այդ ուղղությամբ։

Հետազոտական աշխատության առցանց տարբերակին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղմամբ։

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037