Դիլեմա 02. Հայաստանը և ռազմաքաղաքական կառույցները

հեղ․ RCSP

Ներկայացնում ենք հաղորդաշարի 2-րդ՝ «Հայաստանը և ռազմաքաղաքական կառույցները» թեմայով փոդքասթը, որի հյուրերն են ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը և քաղաքական վերլուծաբան, լրագրող Արմեն Հովհաննիսյանը։ Զրույցը վարում է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը։ 

Արմինե Մարգարյան

«Խաղաղապահ առաքելություններում մեր մասնակցությունը չափազանց կարևոր է: Ընդգծեմ առնվազն երկու հանգամանք. մեկն այն է, որ սա մեզ դիրքավորում է որպես միջազգային անվտանգության և խաղաղության մեջ ներդրում ունեցող պետություն, և երկրորդ՝  մեզ հնարավորություն է տալիս նաև մեր սեփական կարողություններն ամրապնդելու»…

Արմեն Հովհաննիսյան

«Խնդիրն այն է, որ մենք՝ որպես պետություն, որպես պետականություն, որպես ազգ (այստեղ ազգը չեմ շեշտում էթնիկ իմաստով, այլ այս պետությունը կազմող ազգ), պարտավոր ենք անել հետևություններ, որպեսզի նման բան, ինչ եղավ 2020 թվականին՝ առնվազն էլ չկրկնվի»…

Արեգ Քոչինյան

«Պետք է արձանագրենք, որ առնվազն Հայաստանի պարագայում ՀԱՊԿ-ը չի աշխատում: Սա բերում է մեկ այլ արձանագրման, որ ՀԱՊԿ-ի շուրջ կառուցված Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը ֆիկցիա է, գոյություն չունի»:

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037