Դիլեմա 36. Ո՞ւր է հասել բանակցային գործընթացը

հեղ․ RCSP
  • Բանակցային գործընթացում ո՞ւր ենք հասել և ո՞ւր ենք գնում։
  • Ինչո՞ւ է Ադրբեջանը խուսափում խաղաղության պայմանագրից:
  • Ի՞նչ սկբունքներ է ներառում Գրանադայի հռչակագիրը:
  • Ի՞նչ դերակատարում ունեն Թուրքիան, Ռուսաստանը, Իրանն ու արևմուտքը:
  • Ի՞նչ կարող է անել Հայաստանը Ադրբեջանին բանակցային գործընթաց բերելու համար:

Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հաջորդ թողարկման մեջ այս հարցերը վերլուծում են «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը, հրապարակախոս, քաղաքագետ Միքայել Զոլյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:

Ռոբերտ Ղևոնդյան

«Ադրբեջանն առաջարկում է բանակցությունները շարունակել այն հարթակում, որը փաստացի մեզ բերելու է հանգուցալուծման բացակայության. Ինչո՞ւ, որովհետև կա մոտեցում Ռուսաստանի կողմից, որի դեպքում կմնան որաշակի խնդրահարույց հարցեր, որոնք կամ կշրջանցվեն, կամ կլինեն ինչ-որ մակերեսային ձևով ներկայացված։ Այդ խնդրահարույց հարցերը կարող են շահարկելի լինել, ինչի շնորհիվ Ռուսաստանը հետագայում կկարողանա կառավարել իրավիճակը տարածաշրջանում։ Սակայն Հայաստանն իհարկե դրա հետ չի համաձայնվի և չի ստորագրի պայմանագիր, ինչը ձեռնտու է նաև Ադրբեջանին»։

Միքայել Զոլյան

«Կարծում եմ այս պահի դրությամբ Ադրբեջանի նոր ագրեսիվ գործողությունների ռիսկերը և գինը, որը կվճարի՝ ավելի բարձր են, քան օգուտները, որը կստանա»։

Արեգ Քոչինյան

«Ամուր, կարծր տպավորություն է ստեղծվում, թե թուրքերը չեն ուզում այս տարածաշրջանում ռուսական ազդեցության նվազում և պատրաստ չեն խաղալ առանց ռուսների։ Մյուս կողմից՝ Ռուսաստանի դիրքորոշումն ամենամիանշանակն է (առնվազն ինձ համար), այն է, որ Ռուսաստանը դեմ է խաղաղությանը»։

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037