Ադրբեջանը դուրս կգա՞ ՀՀ օկուպացրած տարածքներից. զրույց Արեգ Քոչինյանի հետ

հեղ․ RCSP

Հաշվի առնելով գոյություն ունեցող ուժային հարաբերակցությունը՝ խաղաղությունն ու խաղաղության պայմանագրի ստորագրումը ձեռնտու է առաջին հերթին Հայաստանին, որը, ըստ Արեգ Քոչինյանի, ճանաչելու է երկու երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, հաստատելու է դիվանագիտական հարաբերություններ և ամրակայելու է պատերազմից խաղաղության անցումը: Իսկ հարցին, թե արդյոք Ադրբեջանի պահանջով Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը պետք է լքի ՀՀ սահմանը, քաղաքագետը պնդում է, որ դա Հայաստանի և Եվրոպական միության  գործն է, և Բաքուն այդտեղ ասելիք չունի: Նրա կարծիքով՝ պետք է խոսել ոչ թե ԵՄ դիտորդական առաքելության դադարեցման, այլ դրա ավելացման մասին:

Դրա հետ մեկտեղ ԱՔՀԿ նախագահը կարևորել է Հայաստանի սեփական սահմանապահ ստորաբաժանումների վերակազմավորման, հզորացման, բարեփոխումների (տեխնիկական հագեցվածություն, մարդկային ներուժի ավելացում) անցկացման հարցերը և հավելել, որ դրանց շուրջ Հայաստանը լուրջ «տնային աշխատանք» ունի անելու:

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037