Ներածություն
Հայաստանում 2021թ.-ից սկսած՝ COVID-ի հետ կապված ճամփորդական սահմանափակումների վերացումից հետո, միջազգային ներգնա զբոսաշրջիկների մեծ ներհոսք արձանագրվեց։ Այս աճը հիմնականում պայմանավորված էր Ռուսաստանից այցելուների ներհոսքով, որը երկրի ամենամեծ շուկան է, և 2022թ․ կազմել էր բոլոր ժամանումների մոտավորապես 49%-ը։ Այնուամենայնիվ, 2023 թ․-ից սկսած և 2024թ․ ընթացքում շարունակվող հայկական դրամի արժևորումը ռուսական ռուբլու նկատմամբ բացասաբար ազդեց 2024թ․ Ռուսաստանից ժամանումների թվաքանակի վրա։
Այս հոդվածը նպատակ ունի վերլուծել զբոսաշրջության կատարողականը նկարագրող ցուցանիշները՝ բացահայտելու, թե որքանով է Հայաստանի տնտեսությունը դարձել խոցելի ռուսական ժամանումների նվազման նկատմամբ և գնահատելու վերջինիս ազդեցությունը միջնաժամկետ հատվածում։ Մինչ ռուս զբոսաշրջիկները առանցքային դեր էին խաղում ոլորտի աճի խթանման գործում, Հայաստանը կարող է զբոսաշրջիկների կողմից կատարված ծախսերի կրճատմանը հակազդել միայն միջնաժամկետ հատվածում Եվրոպայից և Ասիայից ավելի շատ ներգնա զբոսաշրջիկներ ներգրավելով։
Միջազգային ներգնա այցելուների ներհոսք դեպի Հայաստան և մեկ այցելուի կողմից կատարվող ծախսերի անկումը
2021 | 2022 | 2023 | 2024 | |
Միջազգային ներգնա այցելուների ծախսերը (ԱՄՆ դոլար) | 784,201,032 | 2,439,093,583 | 3,009,289,294 | 2,441,232,222 |
Միջազգային ներգնա այցելուների թիվը | 875,772 | 1,665,658 | 2,316,210 | 2,208,179 |
Փոխարժեք (հայկական դրամ vs ԱՄՆ դոլար) | 503.77 | 435.67 | 392.48 | 392.73 |
Փոխարժեք (հայկական դրամ vs եվրո) | 596.48 | 460.81 | 424.59 | 424.89 |
Փոխարժեք (հայկական դրամ vs ռուսական ռուբլի) | 6.84 | 6.48 | 4.66 | 4.25 |
Միջազգային ներգնա այցելուների ծախսերը (հայկական դրամ) | 395,056,954,077 | 1,062,639,901,171 | 1,181,085,862,068 | 958,745,130,362 |
Սպառողական գների ինդեքս (%) | 107.20 | 108.60 | 102.00 | 100.30 |
Մեկ միջազգային ներգնա այցելուի ծախսերը (հայկական դրամ) | 451,096 | 637,970 | 509,922 | 434,179 |
Մեկ միջազգային ներգնա այցելուի ծախսերը (հայկական դրամ, իրական. 2021=100) | 451,096 | 587,449 | 460,335 | 390,785 |
Մեկ միջազգային ներգնա այցելուի ծախսերը (ԱՄՆ դոլար) | 895.44 | 1,464.34 | 1,299.23 | 1,105.54 |
Համախառն ներքին արդյունք (ԱՄՆ դոլար) | 13,879,000,000 | 19,514,000,000 | 24,186,000,000 | 25,955,000,000 |
Միջազգային ներգնա այցելուների ծախսեր-ՀՆԱ հարաբերակցություն | 5.65% | 12.50% | 12.44% | 9.41% |
Աղյուսակ 1. Զբոսաշրջության ոլորտի կատարողականը[i]
Հայաստան ժամանած միջազգային ներգնա այցելուների թիվը 2021-2024թթ․ միջինում տարեկան աճել է 46%-ով (բաղադրյալ տարեկան աճի տեմպով)՝ զգալի թվաքանակի աճ արձանագրելով 2021թ․-ի համեմատ (տե՛ս աղյուսակ 1)։ Այնուամենայնիվ, ՌԴ-ից զբոսաշրջիկներով պայմանավորված ոլորտի դրական աճի տեմպերը (տե՛ս աղյուսակ 2) բացասական աճի տեմպ գրանցեց 2024 թ․՝ հիմնականում հայկական դրամի արժևորման պատճառով։ Դրամի արժևորումը և՛ եվրոյի, և՛ ԱՄՆ դոլարի նկատմամբ (տե՛ս աղյուսակ 1) բացասաբար ազդեց մեկ այցելուի ծախսերի՝ վրա թե՛ անվանական, թե՛ իրական արժեքների առումներով։
Միջազգային ներգնա այցելուների ծախսերը՝ արտահայտված ԱՄՆ դոլարով, գրեթե եռապատկվեցին՝ 2022թ․ սահմանների լիարժեք վերաբացումով և Ռուսաստանից ժամանումների շեշտակի աճով պայմանավորված: Չնայած՝ ներգնա զբոսաշրջիկների կողմից կատարված ընդհանուր ծախսերը շարունակեցին աճել 2023թ․, սակայն տեմպը դանդաղել էր։ 2024թ. դրությամբ զբոսաշրջիկների կողմից կատարված ծախսերը վերադարձել էին մոտավորապես 2022թ․ մակարդակին՝ ցուցաբերելով ժամանումների 5% անկում (տե՛ս աղյուսակ 1)։
Միջազգային ներգնա այցելուների ծախսերի ունեցած ավանդը տնտեսության մեջ
Միջազգային ներգնա զբոսաշրջիկների կողմից կատարված ծախսերը 2021թ․ ՀՆԱ-ի 5.7%-ից աճեցին և 2022-2023թթ․ գերազանցեցին 12%-ը, նախքան անկում գրանցելը հասնելով 9.4%-ի։ ՀՆԱ-ն շարունակ ավելանում էր, մեկ այցելուի կողմից կատարված ծախսերը՝ նվազում (տե՛ս աղյուսակ 1)։ Չնայած այս անկմանը՝ զբոսաշրջության ոլորտը մնում է տնտեսական աճին նպաստող առանցքային ոլորտներից մեկը։ Հաշվի առնելով, որ 2025-2026թթ․ ժամանակահատվածում վերարտահանման նվազում է ակնկալվում, զբոսաշրջությունը, թերևս, դիտարկվելու է որպես արտարժույթի ներհոսքի կարևոր աղբյուր՝ այսպիսով մասամբ մեղմելով ընթացիկ հաշվի պակասորդը։
Հիմնական միտումներն ու սպասելիքները
Հայաստանը գնալով ավելի է մեծ հայտ է ներկայացնում՝ որպես Եվրասիական տնտեսական միության սահմաններից դուրս ճամփորդական գրավիչ ուղղություն, մասնավորապես, հետևյալով պայմանավորված.
- Տրանզիտային ուղղություն: Հայաստանն իրեն սկսել է դիրքավորել որպես տրանզիտային ուղղություն՝ հատկապես գրավելով ֆիլիպինցի զբոսաշրջիկներին, որոնք աշխատում են Արաբական Միացյալ Էմիրություններում, և որոնցից պահանջվում է ժամանակավորապես լքել երկիրը՝ վիզաները թարմացնելու համար։ Հայաստանի՝ աշխարհագրորեն մոտ լինելը, բաց և հյուրընկալ մշակութային բնույթը՝ արևմտյան արժեքների հետ մեկտեղված, այն դարձրել են ցանկալի կարճաժամկետ այցելության ուղղություն՝ նախքան Պարսից ծոցի տարածաշրջան վերադառնալը։ Թեև 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ 2025թ․ առաջին եռամսյակում ճամփորդների թիվը նվազել է, Հայաստանը դեռևս կարող է, ընդհանուր առմամբ, ավելի շատ այցելու գրավել 2025-2026թթ․ ընթացքում։
- Գրավիչ ուղղություն եվրոպացի ճամփորդների համար: Չնայած որոշ եվրոպացի ներգնա այցելուների (հատկապես՝ Ֆրանսիայից) միջին այցելության տևողության նվազմանը՝ հայկական դրամի արժևորումը թե՛ եվրոյի, թե՛ ԱՄՆ դոլարի նկատմամբ հանգեցրել է նրան, որ զբոսաշրջիկները կրճատել են ծախսերը և/կամ նախընտրում են ավելի մատչելի կացարանի տարբերակը։ Սկսած 2025թ․ չորրորդ եռամսյակից[ii]՝ Երևանում «Վիզ Էյրի» (Wizz Air) կողմից ուղիղ թռիչքներով դեպի վեց երկրի ութ ուղղություն առաջին բազայի բացումը ենթադրում է, որ, շնորհիվ մատչելի գներով ավիատոմսերի, ավելի շատ եվրոպացի այցելուներ կժամանեն ՀՀ։ Այս հանգամանքը կարող է օգնել հակազդել արժևորված դրամի պատճառով ճամփորդության արժեքի աճին։ Մինչ Հայաստանը 2025թ․՝ 2024թ․ համեմատ, կարող է եվրոպացի ներգնա այցելուների աճ գրանցել, ավելի զգալի աճ կարող է տեղի ունենալ 2026թ․, եթե ենթադրենք, որ տնտեսական վիճակը Եվրագոտում չի վատթարանա։
Երկիր | 2021թ․ | 2022թ․ | 2023թ․ | |||
Զբոսաշրջիկների քանակը | Այցելության միջին տևողությունը | Զբոսաշրջիկների քանակը | Այցելության միջին տևողությունը | Զբոսաշրջիկների քանակը | Այցելության միջին տևողությունը | |
ՌԴ | 351 801 | 25 | 790 397 | 25 | 1 137 005 | 25 |
Իրան | 91 335 | 25 | 116 430 | 26 | 149 539 | 26 |
Վրաստան | 71 221 | 36 | 175 046 | 31 | 252 670 | 28 |
ԱՄՆ | 31 943 | 32 | 50 749 | 30 | 57 389 | 26 |
Ուկրաինա | 22 221 | 18 | 18 149 | 27 | 26 452 | 23 |
Հնդկաստան | 18 206 | 15 | 18 194 | 12 | 34 982 | 20 |
Ֆրանսիա | 14 282 | 26 | 23 272 | 24 | 27 513 | 22 |
Գերմանիա | 12 007 | 19 | 23 674 | 18 | 27 820 | 17 |
Նիդեռլանդներ | 7 641 | 27 | 11 000 | 26 | 13 166 | 25 |
Բելառուս | 7 270 | 13 | 17 162 | 13 | 17 400 | 13 |
ԱՄԷ | 6 441 | 8 | 7 648 | 9 | 7 732 | 8 |
Բելգիա | 5 782 | 27 | 8 008 | 28 | 9 114 | 26 |
Ղազախստան | 5 471 | 23 | 10 773 | 24 | 9 821 | 23 |
Ֆիլիպիններ | 4 465 | 6 | 8 798 | 6 | 19 729 | 5 |
Չինաստան | 767 | 23 | 5 465 | 17 | 19 893 | 6 |
Հարավային Կորեա | 198 | 23 | 1 728 | 10 | 6 751 | 4 |
Թուրքիա | 3 740 | 20 | 9 479 | 19 | 12 215 | 17 |
Միացյալ Թագավորություն | 3 776 | 24 | 8 777 | 18 | 12 203 | 15 |
Լեհաստան | 4 193 | 13 | 7 005 | 13 | 9 565 | 12 |
Իտալիա | 2 225 | 25 | 4 533 | 16 | 13 723 | 11 |
Ընդհանուր | 875 772 | 31 | 1 665 658 | 31 | 316 210 | 29 |
2024թ․ | 2024 (I եռ.) | 2025 (I եռ.) | |||||
Երկիր | Զբոսաշրջիկների քանակը | Այցելության միջին տևողությունը | Զբոսաշրջիկների քանակը | Այցելության միջին տևողությունը | Զբոսաշրջիկների քանակը | Այցելության միջին տևողությունը | |
ՌԴ | 937 823 | 24 | 184 317 | 25 | 144 072 | 28 | |
Իրան | 176 453 | 26 | 33 729 | 28 | 34 369 | 30 | |
Վրաստան | 266 048 | 27 | 61 830 | 27 | 59 624 | 30 | |
ԱՄՆ | 58 965 | 26 | 4 942 | 31 | 4 466 | 33 | |
Ուկրաինա | 28 238 | 22 | 5 542 | 23 | 5 061 | 27 | |
Հնդկաստան | 43 672 | 27 | 13 216 | 43 | 6 019 | 16 | |
Ֆրանսիա | 30 194 | 5 | 3 501 | 26 | 3 826 | 28 | |
Գերմանիա | 28 717 | 18 | 3 649 | 21 | 3 373 | 24 | |
Նիդեռլանդներ | 14 350 | 25 | 1 796 | 29 | 1 693 | 31 | |
Բելառուս | 16 963 | 12 | 3 124 | 13 | 2 906 | 16 | |
ԱՄԷ | 7 539 | 8 | 1 785 | 7 | 2 028 | 7 | |
Բելգիա | 9 783 | 26 | 1 106 | 30 | 1 069 | 31 | |
Ղազախստան | 10 236 | 24 | 2 109 | 28 | 1 922 | 30 | |
Ֆիլիպիններ | 24 755 | 5 | 9 417 | 4 | 7 140 | 5 | |
Չինաստան | 32 826 | 6 | 2 757 | 7 | 3 863 | 12 | |
Հարավային Կորեա | 13 966 | 4 | 302 | 14 | 212 | 9 | |
Թուրքիա | 12 652 | 17 | 2 382 | 20 | 2 422 | 19 | |
Միացյալ Թագավորություն | 11 793 | 16 | 1 561 | 19 | 1 529 | 20 | |
Լեհաստան | 11 241 | 10 | 995 | 19 | 1 078 | 19 | |
Իտալիա | 15 968 | 11 | 2 594 | 14 | 3 017 | 11 | |
Ընդհանուր | 2 208 179 | 29 | 435 775 | 33 | 386 741 | 35 |
Աղյուսակ 2. Դեպի Հայաստան առաջատար ուղղությունները և այցելության տևողությունը[iii]
- Ասիական երկրների համար գրավիչ ուղղություն դառնալը։ Հայաստանն այցելուների աճող քանակ է սկսել գրավել այնպիսի երկրներից, ինչպիսիք են Չինաստանը, Հարավային Կորեան, Ճապոնիան և Սինգապուրը՝ շուկաներ, որոնք համարվում են համեմատաբար մեծ պոտենցիալ ունեցող և դասակարգվում են որպես միջինից բարձր և բարձր եկամտի մակարդակ ունեցող երկրներ։ Հաշվի առնելով այս միտումը և հիմնվելով մի շարք մեխանիզմների, ինչպիսիք են խոսքից խոսք բացվելով փոխանցելը և պատմություններ պատմելը, Հայաստանը կարող է զգալիորեն ավելի շատ այցելու գրավել այս ասիական երկրներից 2025-2026թթ․ ժամանակաշրջանում, հատկապես, եթե այս տնտեսությունները շարունակեն տնտեսական աճ գրանցել։
Ընդհանուր առմամբ, քանի որ միջազգային այցելուների թվաքանակի անկումը դրսևորվեց ներգնա զբոսաշրջիկների կողմից կատարված ծախսերի ավելի կտրուկ անկմամբ, կարելի է կատարել մի քանի հիմնական դիտարկում.
- Ռուսաստանից ներգնա այցելուներ։ ՌԴ-ից ժամանող զբոսաշրջիկների թվաքանակի կրճատումը, հավանաբար, պայմանավորված էր Ռուսաստանի տնտեսական խնդիրներով, ինչն ընտանիքներին ստիպել է սահմանափակել ճամփորդության համար նախատեսվող բյուջեն և ընտրել ավելի էժան ուղղություններ։ Անկումը կարող էր պայմանավորված լինել նաև հայկական դրամի արժևորմամբ։ Ուշագրավ է, որ այցելության միջին տևողությունը 2024թ․՝ 2023թ. համեմատ, մնաց անփոփոխ։ Արդյունքում, միայն համեմատաբար բարեկեցիկ ճամփորդները՝ խնայողություն և կայուն եկամուտներ ունեցողները, հիմնականում՝ Մոսկվայի պես խոշոր բնակավայրերից, կարողացան դեպի Հայաստան ճանապարհորդություններ թույլ տալ իրենց։ 2025-2026թթ․ ՌԴ-ից ճանապարհորդների թվաքանակի զգալի անկում է ակնկալվում, մինչդեռ սփյուռքահայ այցելուների թվաքանակը, թերևս փոքր անկմամբ, հիմնականում կայուն կմնա։ Այս միտումը կարող է պահպանվել, եթե 2025 թ․ երկրորդ կեսին հայկական դրամը շարունակի արժևորվել ռուսական ռուբլու նկատմամբ, և եթե Ռուսաստանի տնտեսությունը խորը անկում չարձանագրի։
- Եվրոպացի և ասիացի այցելուներ: Չնայած՝ Հայաստանին հաջողվել է աճող թվով այցելուներ գրավել եվրոպական և ասիական շուկաներից, սակայն փոխարժեքը մնացել է այցելուների ծախսերի վրա բացասաբար ազդող հիմնական գործոնը։ Հայկական դրամի արժևորումը ստիպեց շատ ճամփորդների՝ նախընտրել մատչելի կացության տարբերակներ և սահմանափակել լրացուցիչ ծախսերը։ Արդյունքում, ռուս զբոսաշրջիկների ծախսերի անկումն ամբողջապես չհակակշռվեց միջինից բարձր և բարձր եկամտի մակարդակ ունեցող երկրներից ժամանումների աճով, ինչի արդյունքում մեկ այցելուի հաշվով վերջիններիս կողմից կատարված ծախսերը 2024թ․ ավելի ցածր էին, քան 2023թ.։
Եզրակացություն
Չնայած՝ 2024-ին, 2023թ. համեմատ, որոշ երկրներից ճանապարհորդների թվի աճ էր արձանագրվել, սակայն նրանց կատարած ծախսերը բավարար չէին՝ փոխհատուցելու ՌԴ-ից ժամանած այցելուների կատարած ծախսերի անկումը։ Սա էլ կարող է փաստել այն մասին, որ ՌԴ-ից ժամանող այցելուները, հավանաբար, համեմատաբար մեծ ծախսեր էին կատարում։ Միևնույն ժամանակ, միջին և բարձր եկամտի մակարդակ ունեցող երկրների այցելուների թվի շարունակական աճը զբոսաշրջային հոսքերի կայունության տեսանկյունից չի կարող լիովին փոխհատուցել արտարժութային ներհոսքի կորուստները, եթե 2025 թվին և միջնաժամկետ հեռանկարում հայկական դրամը չարժեզրկվի ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ։
Հեղինակներ
Աննա Մակարյան, տնտեսագիտության թեկնածու, «Նեքսուս ինթելեկտ» հետազոտական ՀԿ և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ, https://orcid.org/0000-0003-0505-7869
Համլետ Մկրտչյան, տնտեսագիտության թեկնածու, «Նեքսուս ինթելեկտ» հետազոտական ՀԿ և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, https://orcid.org/0009-0002-8588-2921
Վրեժ Իսանյանս, հանրային քաղաքականության թեկնածու (ԱՄՆ), «Նեքսուս ինթելեկտ» հետազոտական ՀԿ, https://orcid.org/0009-0008-1145-9251
[i] Հայաստանի վիճակագրական կոմիտե, Կենտրոնական բանկ, հեղինակների հաշվարկներ։
[ii] Wizz Air. (2025թ․, ապրիլի 23). Wizz Air opens its first base in Yerevan with 2 aircraft and 8 new direct routes to Europe. Աղբյուր՝ https://www.wizzair.com/en-gb/information-and-services/about-us/news/wizz-air-opens-its-first-base-in-yerevan-with-2-aircraft-and-8-new-direct-routes-to-europe (wizzair.com), (Մուտք՝ 14.05.2025)։
[iii] Հայաստանի վիճակագրական կոմիտե։