Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնը, «National Endowment for Democracy», Ժողովրդավարության Զարգացման և Ֆրիդրիխ Նաուման «Հանուն ազատության» հիմնադրամների աջակցությամբ, իրականացրել է հետազոտական աշխատանք՝ ուղղված Հայաստանի դիմադրունակության ամրապնդմանը ռազմաքաղաքական, անվտանգային, տնտեսական և էներգետիկ ոլորտներում։ Հետազոտության նպատակն է՝ սահմանել հիմնարար բարեփոխումների առաջնահերթությունները, ձևավորել գործառնական ուղեգիծ և առաջարկել իրականացման մեխանիզմներ։
Հետազոտության հեղինակներն են՝ ԱՔՀԿ կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը և փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը, եվրոպական ինտեգրման հարցերով փորձագետ Մանե Ադամյանը և տնտեսական հարցերով փորձագետ Արմեն Քթոյանը։
«Մտքեր և առաջարկություններ Հայաստանի դիմադրունակության ավելացման վերաբերյալ» վերտառությամբ զեկույցը ներառում է կոնկրետ առաջարկություններ պետական քաղաքականության և ոլորտային բարեփոխումների համար՝ ուղղված երկրի ռազմավարական կարևորության ոլորտների կայունության բարձրացմանը։
Հետազոտությանը կարող եք ծանոթանալ այստեղ։