Մեր մասին

by RCSP

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն

2022 թվականի հունվարին հիմնադրվել է «Անվտանգային քաղաքականութան հետազոտական կենտրոն» հասարակական կազմակերպությունը։ Կենտրոնի հիմնադիրը և նախագահը պատմաբան, քաղաքագետ Արեգ Քոչինյանն է։ «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» հասարակական կազմակերպությունը վերլուծական կենտրոն է, որն իրականացնում է հետազոտություններ, վերլուծություններ և խորհրդատվություններ քաղաքականության, անվտանգության և հասարակական կյանքի այլ բնագավառների վերաբերյալ:

ԱՔՀԿ-ն կազմակերպում է նաև տարաբնույթ միջոցառումներ, այդ թվում՝ հարցազրույցներ, մամլո ասուլիսներ, դասընթացներ, դասախոսություններ, փորձագիտական հանդիպումներ, իրականացնում է կրթական, հրապարակախոսական, վերլուծական, հետազոտական նախագծեր, հրապարակում,
հրատարակում և տարածում է գիտական, վերլուծական, լրատվական, տեղեկատվական բնույթի նյութեր:

  • Կազմակերպության տեսլականն է հասարակության ֆունկցիոնալ-ռացիոնալ մտածողության ձևավորումը։
  • Կազմակերպության առաքելությունն է հայկական անցումային պատմակարգի հաջողման համար անհրաժեշտ մտավորական-լուսավորական հոսանքի ձևավորումը։
  • Կազմակերպության նպատակն է ռազմավարական և մարտավարական հարացույցներում ապահովել Հայաստանի, տարածաշրջանի և աշխարհաքաղաքական գործընթացների շուրջ ծավալվող ռազմաքաղաքական հարցերի քննությունը, վերլուծությունը, սպառնալիքների գնահատումը, հակագործողությունների մշակումը, դրանց վերջնարդյունքների կանխատեսումը և այդ ամենի հանրայնացումը։

Կազմակերպության կարգախոսն է՝ ժողովրդավարություն, կայուն զարգացում, անվտանգություն:

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037