Քոչինյանը կարծում է, որ Պուտին-Փաշինյան հանդիպմանը հայկական օրակարգի առաջնային հարցը երկու ամիս առաջ Հայաստան տարածք ներխուժած ադրբեջանական զինուժի հեռացումն էր, Սոթքից մինչև Խոզնավար ռուս սահմանապահների տեղակայումը։
Նա շեշտում է, որ ադրբեջանական զինուժի հեռացումից հետո ռուս սահմանապահներին ներկայությունն էլ ՀՀ ինքնիշխան տարածքում պետք է ժամանակավոր բնույթ կրի. — «Չի կարող ստեղծվել իրավիճակ, որի դեպքում ռուսական կոնտինգենտը պետք է Հայաստանի ինքիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանի միջնաժամկետ կամ երկարաժամկետ տրամաբանության մեջ, որովհետև դա ուղիղ ճանապարհ է դեպի տապալված պետություն»։
Ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ՝ անցնելով հղմամբ։