Հայաստանում հաստատված ռազմական դրության պայմաններում հերթական աղմկահարույց հայտարարությունն է արել Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։ Վերջինիս կարծիքով՝ այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում՝ դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել:
«Բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն և գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների, միջազգային կառույցների հետ»,- մասնավորապես նշվում է հայտարարության մեջ։
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Արեգ Քոչինյանի հետ: