«Կարևոր է արձանագրել, որ թե՛ Վաշինգտոնում, թե՛ Մոսկվայում մեր առջև դրվել է նույն՝ ադրբեջանական թուղթը»…
…«Հայաստանը կամ Ադրբեջանը չեն որոշողը՝ կշարունակեն Վաշինգտոնյա՞ն, թե՞ Մոսկովյանով ֆորմատով։ Այն կողմի փաստաթուղթն է ի վերջո «անցնելու», որն ավելի շատ ռեսուրս, ջանք, կարողություն և կամք կդնի։ Եթե ամերկյան կողմը որոշի և իր առջև հստակ քաղաքական նպատակ դնի, որ իրենց փաստաթուղթն է անցնելու՝ իրենցը կանցնի, իսկ եթե ռուսական կողմը՝ ապա ռուսականը. միջնորդներն են այստեղ որոշողը»…
…«Եթե Վաշինգտոնյան ֆորմատում նահանգների ակտիվության մակարդակը շեշտակիորեն չի աճում, և հստակ՝ նյութական ու շոշափելի ձեռքբերումներ չեն արձանագրվում (առաջինը դա պետք է լինի սահմանազատման ու սահմանագծման գործընթացում), ապա՝ այո, մենք գնում ենք դեպի նոր սրացում»։