Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնը և Բուն TV-ն համատեղ նախաձեռնությամբ մեկնարկել են «Դիլեմա» խորագիրը կրող հաղորդաշարը՝ նվիրված անվտանգության և ժողովրդավարության հիմնահարցերին։
Հաղորդաշարը թողարկվում է Բուն TV-ի եթերում, կիրակի օրերին՝ ժամը 21։00—ին։
Ներկայացնում ենք հաղորդաշարի 1-ին՝ «Ենթակառուցվածքներ» թեմայով փոդքասթը, որի հյուրերն են ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյաը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ Զրույցը վարում է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը։
Ռոբերտ Ղևոնդյան
«Ենթակառուցվածքային առումով Հայաստանը շատ կարևոր խնդիրներ ունի այն կուրսի նկատառումով, որը վերցրել է Հայաստանի իշխանությունը: Իշխանության վերցրած կուրսը Հայաստանի տնտեսական զարգացումն է, ինչն իր հետևից բերելու է բազմաթիվ խնդիրների լուծմներ, որոնցից առաջնայինը անվտանգության ամրապնդումն է»…
Արմինե Մարգարյան
«Հայաստանը, ըստ էության պետք է կողմնորոշվի, թե ո՞ր ուղղությամբ է գնում, շարունակո՞ւմ է լինել ԵԱՏՄ-ի անդամ, ՀԱՊԿ անդամ, թե՞ փորձում է այնուամենայնիվ եվրոինտեգրման ճանապարհով գնալ»…
Արեգ Քոչինյան
«Ենթակառուցվածքների հետ կապված առաջին խնդիրը, որը միանգամից աչքի է ընկնում՝ կոռուպցիան է: Մյուս խնդիրն անարդյունավետությունն է. Հայաստանը անարդյունավետ պետություն է ենթակառուցվածքների նախագծման, կառուցման, իմպլեմենտացման և կառավարման տեսանկյունից»: