Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնը և Բուն TV-ն համատեղ նախաձեռնությամբ մեկնարկել են «Դիլեմա» խորագիրը կրող հաղորդաշարը՝ նվիրված անվտանգության և ժողովրդավարության հիմնահարցերին։
Հաղորդաշարը առօրյա, այսրոպեական քննարկումներից անդին է և նշաձող է սահմանում քննարկելու երկարաժամկետ ու միջնաժամկետ խնդիրները։
Հաղորդաշարի յուրաքանչյուր փոդքասթ ներկայացնում է մեկ առանձին թեմա՝ սկսած միջազգային հարաբերություններից մինչև էկոլոգիական խնդիրներ, տնտեսություն և այլն։
Թեմաների շուրջ զրույց-քննարկմանը բացի կենտրոնի ղեկավարից մասնակցում են նաև ևս երկու մասնագետներ։
Հաղորդաշարը թողարկվում է Բուն TV-ի եթերում, կիրակի օրերին՝ ժամը 21։00-22։00-ին։