Ներկայացնում ենք հաղորդաշարի 2-րդ՝ «Հայաստանը և ռազմաքաղաքական կառույցները» թեմայով փոդքասթը, որի հյուրերն են ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը և քաղաքական վերլուծաբան, լրագրող Արմեն Հովհաննիսյանը։ Զրույցը վարում է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը։
Արմինե Մարգարյան
«Խաղաղապահ առաքելություններում մեր մասնակցությունը չափազանց կարևոր է: Ընդգծեմ առնվազն երկու հանգամանք. մեկն այն է, որ սա մեզ դիրքավորում է որպես միջազգային անվտանգության և խաղաղության մեջ ներդրում ունեցող պետություն, և երկրորդ՝ մեզ հնարավորություն է տալիս նաև մեր սեփական կարողություններն ամրապնդելու»…
Արմեն Հովհաննիսյան
«Խնդիրն այն է, որ մենք՝ որպես պետություն, որպես պետականություն, որպես ազգ (այստեղ ազգը չեմ շեշտում էթնիկ իմաստով, այլ այս պետությունը կազմող ազգ), պարտավոր ենք անել հետևություններ, որպեսզի նման բան, ինչ եղավ 2020 թվականին՝ առնվազն էլ չկրկնվի»…
Արեգ Քոչինյան
«Պետք է արձանագրենք, որ առնվազն Հայաստանի պարագայում ՀԱՊԿ-ը չի աշխատում: Սա բերում է մեկ այլ արձանագրման, որ ՀԱՊԿ-ի շուրջ կառուցված Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը ֆիկցիա է, գոյություն չունի»: