Դիլեմա 03. Կիբերանվտանգություն

հեղ․ RCSP

Ներկայացնում ենք հաղորդաշարի 3-րդ «Կիբերանվտանգություն» թեմայով փոդքասթը, որի հյուրերն են «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի նախագահ Դավիթ Պետրոսյանը և տեղեկատվական և կիբեռանվտանգության քաղաքականության փորձագետ Ալբերտ Ներզեթյանը։ Զրույցը վարում է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը։ 

Դավիթ Պետրոսյան

«Անհատական կիբերանվտանգությունը երևի պետք է հավասարեցնենք հիգիենային: Երբ ինչ-որ առօրյա գործերով ես զբաղվում՝ պետք է քո անվտանգության մասին առաջինը դու մտածես, նույնը քո տեղեկատվական անվտանգությունն է: Երբ խոսում ենք արցախյան պատերազմից, թե ինչքան խոցելի էինք մենք այս, կամ այն ասպեկտով՝ պետք է հասկանանք, որ պարտադիր չի պատերազմ լինի, որ խոցելի լինես: Անհատական, տարրական «հիգիենան» չպահելով կարող ես ունենալ ֆինանսական կորուստներ, անձնական տվյալների արտահոսք, որը կարող է դառնալ շանտաժի գործիք և այլն»:

Ալբերտ Ներզեթյան

«Խուսափելու համար ազատությունների սահմանափակումներից, դա ըստ իս ունենալն է օրենքներ ամեն ինչի մասին: Այսինքն եթե ստեղծում ենք մի մարմին, այդ մարմնի լիազորությունները ոչ թե պետք է լինեն վարչապետի, կառավարության որոշմամբ, կամ ենթաօրենսդրական ակտերով… այլ պետք է ձևավորվեն միայն Ազգային ժողովի ընդունած օրենքներով և լինեն հստակ»:

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037