Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հաջորդ թողարկման թեման Արցախյան հիմնահարցն է, փոփոխությունները, որոնց միջով այն անցել է վերջին տարիներին, «հայ-ադրբեջանական հակամարտություն» եզրույթի պարզաբանումը, Ադրբեջանի նպատակները, Ռուսաստանի և արևմուտքի դիրքորոշումը, ինչպես նաև այն հարցը, թե արդյոք կլինեն Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության երաշխիքներ:
Հաղորդման հյուրերն են պատմագետ Նժդեհ Հովսեփյանը և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը: Զրույցը վարում է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:
Նժդեհ Հովսեփյան
«Այսօր Արցախի հարցը, դժբախտաբար տրանսֆորմացել և դարձել է հայ-ադրբեջանական հարց, որտեղ Արցախի հարցն ընդամենը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների «ատրիբուտ» է»:
Տիգրան Գրիգորյան
«Արցախը շարունակում է մնալ այն խնդիրը, որը խոչնդոտում է խաղաղության պայմանագրի ստորագրմանը»:
Արեգ Քոչինյան
«Հայ-ադրբեջանական խնդրի հիմնարար, չլուծվող կողմը շարունակում է մնալ Արցախյան հարցը: Եթե այն չի լինում, կարծում եմ` կարող ենք մի քանի ամսում գալ պայմանավորվածության»: