Սույն թվականի նոյեմբերի 14-ին Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն հասարակական կազմակերպությունը, Հայաստանում Լեհաստանի դեսպանատան և Միրշևսկի կենտրոնի հետ համատեղ Երևանում կազմակերպել էր Հայ-լեհական փորձագիտական կլոր սեղան՝ նվիրված միջազգային և տարածաշրջանային անվտանգության հիմնական մարտահրավերներին։
Միջոցառման հիմնական մասը զբաղեցնում էին պանելային քննարկումները, որոնց ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները Հարավային Կովկասում, արտաքին դերակատարների դերի փոփոխությունները (ԱՄՆ, ԵՄ, ՆԱՏՕ, Ռուսաստան, Թուրքիա, Իրան), ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հիմնական մարտահրավերները։
Միջոցառման բացման արարողությանը ելույթներով հանդես եկան ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը, Հայաստանում Լեհաստանի դեսպան Պյոտր Սկվիեցինսկին, Միերոշևսկի կենտրոնի տնօրեն Էռնեստ Վիչիշկևիչը և ԱՔՀԿ նախագահ Արեգ Քոչինյանը։
Միջոցառման պատվավոր հյուրն էր ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով պատասխանեց հայ և լեհ փորձագետների հարցերին։