Դիլեմա 46. Հայաստանը և ռազմաքաղաքական կառույցները

հեղ․ RCSP

Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հաջորդ թողարկման մեջ այս հարցերը վերլուծում են քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարեկ Գալստյանը, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, հրապարակախոս Միքայել Զոլյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:

  • Ի՞նչ տրամաբանությամբ են առաջնորդվում ՀԱՊԿ-ը և ՆԱՏՕ-ն:
  • Փոքր պետության համար ի՞նչ նշանակություն ունի ռազմաքաղաքական դաշինքին մասնակցությունը:
  • Ի՞նչ էր ՀԱՊԿ-ը Հայաստանի համար նախկինում, և ի՞նչ է հիմա:
  • Արդյո՞ք Հայաստանն է որոշում` երկաթե վարագույրի որ կողմում լինել:
  • Հնարավո՞ր է լինել ՀԱՊԿ անդամ և միևնույն ժամանակ ժողովրդավարական, իրավական պետություն:
  • Ի վերջո Հայաստանը պե՞տք է դուրս գա ՀԱՊԿ-ից:

Նարեկ Գալստյան

«ՀԱՊԿ-ից դուրս գալն ունի իր ռիսկերը և օգուտները, դրանք շատ լուրջ հաշվարկել է պետք, քանի որ փոխկապակցված են. Կա տնտեսական, ռազմական ասպեկտներ, որոնց պետք է ավելացնենք աշխարհաքաղաքական կոնտեկստը»։

Միքայել Զոլյան

«Պետք է հասկանալ, որ Հայաստանի պարագայում, եթե ընտրում ենք մնալ ՀԱՊԿ-ում՝ կարելի է մոռանալ ժողովրդավարության մասին»։

Արեգ Քոչինյան

«Մեզանում ցավալիորեն ցանկացած թեմայով ավելի շատ աղմուկ կա, քան՝ գործողություն։ Նույնն էլ կապված է ՀԱՊԿ-ի հետ՝ մեր գործողությունների տրամաբանության մեջ ավելի շատ աղմուկ կա, քան գործողություն»։

Ընթերցեք նաև