Դիլեմա 58. Ենթակառուցվածքներ

հեղ․ RCSP

Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» հաղորդաշարի հերթական թողարկմանը այս հարցերը վերլուծում են  քաղաքական գիտությունների թեկնածու Գուրգեն Սիմոնյանը,  պատմական գիտությունների թեկնածու, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:

  • Ինչպե՞ս են արաբական ավիաընկերությունները վերջին տարիներին կարողացել եվրոպացիներից «զավթել» շուկան։
  • Հայաստանում երկաթուղային ցանցի գործարկման համար ի՞նչ նշանակություն ունի Նախիջևանը։
  • Հայաստանը ենթակառուցվածքային առումով ի՞նչ հետաքրքրություններ է ներկայացնում աշխարհին։
  • Հայաստանում տարբեր ենթակառուցվածքների զարգացումը ինչպե՞ս կազդի մեր երկրի տնտեսության վրա։
  • Ի՞նչ ներուժ ունի Զվարթնոց օդանավակայանը, որքա՞ն կարող է մեծանալ ու տարեկան որքա՞ն մարդ կարող է սպասարկել։
  • Աշխարհի տարբեր բևեռների ենթակառուցվածքների միջև մրցակցության ինչպիսի՞ շերտեր կան։
  • Որո՞նք են Հյուսիս-հարավ միջանցքի հիմնական երթուղիները։
  • Ի՞նչ դեր կարող է ունենալ Հայաստան-Վրաստան 4-րդ էներգագծի կառուցապատումն ու կահավորումը Եվրոպայի առաջարկած «Սև ծովի գլոբալ դարպասներ» ծրագրին ներգրավվելու հեռանկարում։

Ընթերցեք նաև