Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հաջորդ թողարկման մեջ այս հարցերը վերլուծում են քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական և անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը, ռազմական հարցերով փորձագետ, APRI Armenia գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:
- Ի՞նչ բարեփոխումներ են անհրաժեշտ ՀՀ զինված ուժերում:
- Արդյո՞ք Հայաստանի գեներալական կազմում կան լավ մասնագետներ:
- Մասնավոր ռազմական ընկերությունների ներգրավումը կարո՞ղ է կարճաժամկետ լուծում լինել:
- Արդյո՞ք պետք է չեղարկել վարձկանությունը քրեականացնող օրենքը:
- Բանակում ի՞նչ կառուցվածքային փոփոխություններ են պետք:
Հրաչյա Արզումանյան
«Եթե սկսում ես բարեփոխումներ Հայաստանում, եթե ուզում ես ունենալ բանակ, ռազմական անվտանգության համակարգ, որը կարողանում է դիմադրել թշնամիներին՝ ստիպված ես մտածել նաև ռազմական մենթալիտետի փոփոխման մասին։ Սովետական մոտեցումները, որը իրականացվել է 30 թվականին, 30 տարիների ընթացքում՝ ստացել են ժառանգություն, որ անհրաժեշտ է փոխել։ Բայց նման մշակութային փոփոխությունները շատ դժվար խնդիրներ են բոլոր հետսովետական և սոցիալիստական ճամբարի համար ընդհանրապես, և աշխարհում է անգամ դա լուրջ խնդիր։ Եվ դու ստիպված ես փոխել քո ռազմական մշակույթը»։
Լեոնիդ Ներսիսյան
«Պետք է աշխատել բանակի պրոֆեսիոնոլ մասը մեծացնելու, այլ ոչ թե զորակոչը ավարտելու ուղղությամբ։ Այսինքն պետք է ձգտել պրոֆեսիոնալիզմի»։
Արեգ Քոչինյան
«Մենք քաղաքական կամքի խնդիր ունենք, այդ քաղաքական կամքն ունի ցեղակերպվելու որպես ուղղություն։ Խնդիրներից մեկը նաև քաղաքական կազմակերպման խնդիրն է, այսինքն ամենաբարձր մակարդակի ադմինիստրատիվ կազմակերպչական կարողություններն ու դրանց իրագործումն են իրականության, տարածքի և ժամանակի մեջ»։