Հաշվի առնելով գոյություն ունեցող ուժային հարաբերակցությունը՝ խաղաղությունն ու խաղաղության պայմանագրի ստորագրումը ձեռնտու է առաջին հերթին Հայաստանին, որը, ըստ Արեգ Քոչինյանի, ճանաչելու է երկու երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, հաստատելու է դիվանագիտական հարաբերություններ և ամրակայելու է պատերազմից խաղաղության անցումը: Իսկ հարցին, թե արդյոք Ադրբեջանի պահանջով Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը պետք է լքի ՀՀ սահմանը, քաղաքագետը պնդում է, որ դա Հայաստանի և Եվրոպական միության գործն է, և Բաքուն այդտեղ ասելիք չունի: Նրա կարծիքով՝ պետք է խոսել ոչ թե ԵՄ դիտորդական առաքելության դադարեցման, այլ դրա ավելացման մասին:
Դրա հետ մեկտեղ ԱՔՀԿ նախագահը կարևորել է Հայաստանի սեփական սահմանապահ ստորաբաժանումների վերակազմավորման, հզորացման, բարեփոխումների (տեխնիկական հագեցվածություն, մարդկային ներուժի ավելացում) անցկացման հարցերը և հավելել, որ դրանց շուրջ Հայաստանը լուրջ «տնային աշխատանք» ունի անելու: