Երևանի և Բաքվի մամուլի ակումբների համագործակցությամբ և CivilNet հեռուստաընկերության նախաձեռնությամբ, ԱՔՀԿ նախագահ Արեգ Քոչինյանը քննարկում է ունեցել քաղաքագետ Ահմադ Ալիլիի հետ՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների վերջին զարգացումներին և բանակցային գործընթացի առկա խոչընդոտներին։
Քննարկման ընթացքում մասնակիցները վերլուծել են ենթակառուցվածքների ապաշրջափակմանն առնչվող որոշ հարցեր՝ ընդգծելով դրանց քաղաքական և տնտեսական շահարկումները։ Նրանք նաև գնահատել են տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներն ու դրանց ազդեցությունը տարածաշրջանային կայունության վրա։