Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնին անհրաժեշտ է պատասխանատու և մոտիվացված խմբագիր: Աշխատանքային մեկնարկը` 2024թ-ի ապրիլի 15-ից: Աշխատանքը կազմակերպվում է հեռավար կերպով, գրասենյակային ձևաչափը պարտադիր չէ:
Պահանջվող հմտություններ և որակավորումներ՝
- Բարձրագույն կրթություն՝ բանասիրության, լրագրության և հարակից ոլորտներում,
- Աշխատանքային փորձ, ցանկալի է՝ քաղաքական, քաղաքագիտական, միջազգային հարաբերություններին առնչվող նյութերի, հոդվածների հետ աշխատանքներում,
- Հայերենի գերազանց իմացություն,
- MS Word և G-Suit ծրագրերի իմացություն,
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ:
Գործառույթները՝
- Ամսվա կտրվածքով խմբագրել 15-20 էջ (10-12 հզ բառ) քաղաքագիտական ոլորտին առնչվող հոդվածներ, հարցազրույցներ, հետազոտություններ և այլ նյութեր,
- Պահպանել աշխատանքի կատարման և թարգմանությունների հանձնման սահմանված ժամանակը՝ յուրաքանչյուրի համար 24-72 ժամ (ըստ հանձնարարության):
Հոնորարի նվազագույն ամսական չափը – 51660 դրամ (հարկերը ներառլյալ), հոնորարը կուտակվելու և վճարվելու է եռամսյակը մեկ անգամ։
Կենտրոնի աշխատակազմին որպես խմբագիր միանալու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը:
Մեկ շաբաթվա ընթացքում մենք Ձեզ հետ կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով: Խնդրում ենք ստուգել նաև հաղորդագրությունների spam բաժինը՝ հնարավոր բացթողումներից խուսափելու համար։