ՀՀ-ն եզակի երկիր է, որը զորավարժություն կանի և ԱՄՆ-ի, և Իրանի հետ․ԱՄՆ զորքերի գալը Թեհրանին վտանգ չէ

հեղ․ RCSP

ԱՔՀԿ ասոցացված փորձագետ Նարեկ Մինասյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրմանը՝ վերլուծելով Ադրբեջանի դիրքավորումը և դրա ուղեկցող նախապայմանները։ Մինասյանի խոսքով՝ ադրբեջանական կողմը չի դրսևորում բավարար քաղաքական կամք, իսկ ստեղծված իրավիճակում Բաքվին կառուցողական դաշտ բերել կարող է միայն ԱՄՆ նոր վարչակազմը։

«Չնայած Վաշինգտոնից հնչող դրական ազդակներին՝ դեռ չկա գործընթացին լիարժեք մասնակցության հստակ որոշում», – նշել է նա։

Մինասյանը նաև կարևորել է հայ-իրանական համատեղ զորավարժությունները՝ դրանք դիտարկելով Հայաստանի հավասարակշռված արտաքին քաղաքականության շրջանակում։

Ընթերցեք նաև