2025 թ․ ապրիլի 18-ին «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» և «Նեքսուս ինթելեկտ հետազոտական» հասարակական կազմակերպությունները ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր (Memorandum of Understanding), որը միտված է խորը երկուստեք համագործակցությանը՝ տարածաշրջանային և հասարակական զարգացմանը՝ հետազոտությունների, փորձագիտական վերլուծությունների, ակադեմիական ծրագրերի մշակման և վերապատրաստման միջոցառումների իրականացման ուղղությամբ։
Նախաձեռնության նպատակն է, համատեղելով երկու կազմակերպությունների փորձառությունը և ռեսուրսները, նպաստել Հայաստանում կայուն զարգացման նպատակների իրագործմանը՝ մասնագիտական դաշտի հզորացման և համատեղ ծրագրերի իրականացման միջոցով։