Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնը ապրիլի 30-ին հյուրընկալել էր Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքական իրավիճակին վերաբերող մի շարք կարևոր հարցեր։ ԱՔՀԿ փորձագետները ներկայացրել են իրենց վերլուծությունները միջազգային գործընթացների վերաբերյալ, անդրադարձել քաղաքական դաշտում առկա թյուրընկալումներին և պատասխանել ուսանողների բարձրացրած հարցերին։