Հոկտեմբերի 8-ին Վարշավայում կայացել է կլոր-սեղան քննարկում՝ «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը և Հարավային Կովկասի ապագան» թեմայով։
Քննարկվել են հետևյալ հարցերը.
Որո՞նք են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմնական խոչընդոտներն ու հեռանկարները։
Ինչպե՞ս կարող են աճող փոխկապակցվածությունը և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը վերածվել տարածաշրջանում նոր տնտեսական հնարավորությունների։
Արդյո՞ք կարգավորման գործընթացը փոխում է Թուրքիայի և Ռուսաստանի միջև անվտանգության հավասարակշռությունը Հարավային Կովկասում։
Ի՞նչ դեր կարող է խաղալ Լեհաստանը Հարավային Կովկասում անվտանգության և զարգացման ձևավորման գործում։
Քննարկման մասնակիցները մտքեր են փոխանակել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ իրենց պատկերացումների և հեռանկարների մասին։











